«Հայաստանի ղեկավարությունը պետք է գիտակցի, որ պանիրը եվրոպական մկան թակարդում անվճար չի լինելու»,- իր թելեգրամ-ալիքում գրել է ՌԴ Պետդումայի միջազգային հարցերով հանձնաժողովի նախագահ Լեոնիդ Սլուցկին: Պատգամավորի կարծիքով՝ առևտրային արտոնությունները Հայաստանի տարածքում հակառուսական հենակետ ստեղծելու վճարն են։                
 

«Սողացող» թրքացման քաղաքականություն

«Սողացող» թրքացման քաղաքականություն
08.04.2022 | 07:30

Ինձ թվում է՝ շուտով թուրքերը խելքի կգան ու Հայաստանը կփորձեն գրավել ոչ թե պատերազմական գործողություններով, այլ կանցնեն տնտեսական ինտեգրման, համագործակցության ու բարեկամության թեզերով Հայաստանը կլցնեն թուրքերով՝ իրականացնելով «սողացող» թրքացման քաղաքականություն:


Համատեղ և սեփական ձեռնարկությունների, թուրքական հումքի և ապրանքների, հողատարածքների և անշարժ գույքի գնումների, զբոսաշրջության միջոցով և թուրքերով Հայաստանը լցնելով, թուրքական դպրոցներ բացելով...
Իսկ հայերն էլ, այս իշխանությունների թեթև ձեռքով, կթուլանան ու հաճույք կստանան և կասիմիլացվեն:
Մեծերը կհիշեն Խորհրդային Հայաստանի ադրբեջանցիներով լցված շրջանները, թուրքական թատրոնը, տեխնիկումներն ու դպրոցները, Արարատյան դաշտի թուրքական գյուղերը՝ Մասիսին հարող բերրի տարածքներում:
Մի խոսքով, սրանց ընտրելով՝ ընտրեցիք թրքացման ճանապարհը:
Վայելե՛ք, դուք արժանի եք դրան:


Ռոբերտ Մելքոնյան

Դիտվել է՝ 9627

Մեկնաբանություններ